Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Ոչ մեծ չիպը սեպսիսը կախտորոշի ընդամենը 4 ժամում. news.am

Ոչ մեծ չիպը սեպսիսը կախտորոշի ընդամենը 4 ժամում. news.am

Թեխասի տեխնոլոգիական համալսարանի (TexasTechUniversity) հետազոտողները սեպսիսի հայտնաբերման նոր միջոց են առաջարկել. նոր թեստի միջոցով վտանգավոր վիճակը կարելի է շատ արագ հայտնաբերել եւ բուժումը ժամանակին սկսել:

Հայտնի է, որ ներկայում սեպսիսի արագ հայտնաբերման միջոցներ չկան, դա նշանակում է, որ մինչև անհրաժեշտ հետազոտություններ իրականացվեն, թանկարժեք ժամանակն անցնում է, իսկ հիվանդի վիճակը՝ վատանում: Արդյունավետ բուժման ոչ ժամանակին նշանակումը կարող է բառացիորեն 2 օրում հիվանդին մահվան հասցնել:

Դիմիտրի Պապասը պարզաբանել է, որ նոր թեստը ոչ թե ախտածին մանրէները հայտնաբերելու համար է, այլ օգնում է գնահատել օրգանիզմում զարգացող իմունային պատասխանը վտանգավոր միկրոօրգանիզմների գործողությանը: Գիտնականները ոչ մեծ չիպ են ստեղծել, որը թույլ է տալիս ընդամենը 4 ժամում ճշգրիտ ախտորոշում կատարել:

Հետազոտության համար ընդամենը մեկ կաթիլ արյուն է հարկավոր: Հետազոտության արդյունքում գնահատվում է օրգանիզմում իմունային պատասխանի զարգացման ընթացքում լեյկոցիտների ակտիվացման մակարդակը: Բժիշկները կարող են թեստը մի քանի անգամ անցկացնել՝ հիվանդի վիճակի դինամիկային եւ իրականացվող բուժման արդյունավետությանը հետեւելու համար:

Գիտնականներն առայժմ իրենց հայտնագործությունը թեստավորել են միայն ցողունային բջիջների աճեցման վրա: Հաջորդ փուլը մարդու արյան մեջ դրա աշխատունակության ստուգումն է:

Սեպսիսով ախտահարվում են բոլոր տարիքի մարդիկ, սակայն այն առավել վտանգավոր է տարեց մարդկանց մոտ: 75 տարեկանն անց մարդկանց համար սեպսիսի դեպքերի 85 տոկոսը մահացու է: Սեփսիսը ո՛չ միայն մարդկանց մահվան է հասցնում, այն նաեւ վերջույթների անդամահատման հիմնական պատճառներից է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedPortal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ